տեղեկատվական համակարգ
Եկամտահարկի վերադարձի դիմումները հասանելի կլինեն հունվարի 15-ից
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ եկամտահարկի վերադարձից օգտվող քաղաքացիները 2025 թվականին իրենց դիմումները կարող են ներկայացնել սկսած հունվարի 15-ից։ Այս փոփոխությունը պայմանավորված է անձնական հաշվի քարտի համակարգի ներդրմամբ, որը գործարկվելու է 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը։ Հարկային պարտավորությունների հաշվառման նոր համակարգի ներդրման ընթացքում, ՊԵԿ-ի Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը ժամանակավորապես…
Եկեղեցին՝ քրեա-օլիգարխիական կլանի քաղաքական աջակից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը այսօր հայտարարություն է տարածել, որում ընդգծել է՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանիրավի մեղադրանքներ է հնչեցնում Հայոց Եկեղեցու հասցեին։ Մայր Աթոռի հայտարարության ուշագրավ միտքը, այն է, իբրև, Հայոց եկեղեցին՝ հակառակ ամեն տեսակ խոչընդոտի և իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել ազգապահպան իր առաքելությունը հայ…
Չազդվել սադրիչ հայտարարություններից․ Մայր Աթոռ
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակներում դեկտեմբերի 27-ին բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքների առնչությամբ Մայր Աթոռում ստացվել են Եկեղեցու հավատավոր զավակների մտահոգության և զորակցության նամակներ, հնչել տարբեր անհատների հանրային ելույթներ և Ազգային Եկեղեցին պաշտպանելու կոչեր: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեծապես գնահատում…
ԱԱԾ-ի հաշվեկշռում գտնվող շենքը թալանելու գործն ուղարկվել է դատարան
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ԱԱԾ-ի հաշվեկշռում գտնվող շենքը թալանելու գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան։ «Նշվում է, որ գործով կա 2 մեղադրյալ: Ըստ մեղադրանքի՝ նախկինում դատապարտված Էրիկ Ե.-ն և Գոռ Ս.-ն փետրվարին պարբերաբար չկողպված դռնից ապօրինի մուտք են գործել Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Պարույր Սևակ փողոցի 5/1…
Հունիսի 14-ին կվերատեղադրվի Մայր Տաճարի գմբեթի խաչը
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը գրառում է կատարել Facebook-ում: Համակարգը հայտնում է, որ կտեղադրվի Մայր Տաճարի գմբեթի խաչը, որը կօծվի կաթողիկոսի կողմից: «Հունիսի 14-ին կվերատեղադրվի Մայր Տաճարի գմբեթի խաչը Ավարտին է մոտեցել Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլը․ ամբողջությամբ հիմնանորոգվել է տաճարի գմբեթը։ Հունիսի 14-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Մայր Աթոռում տեղի կունենա երկար սպասված…
Մայր Աթոռում նույնպես արտահերթ ժողով կհրավիրի
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և նոր նշանակումներ անելու համար Մայր Աթոռը Մարտի 16-ին կհրավիրի արտահերթ ժողով, այս մասին հայտնել է Մայր Աթոռ տեղեկատվական համակարգի Facebook-ի էջը: «Նկատի ունենալով կորոնավիրուսի համավարակի և դրա կապակցությամբ ձեռնարկվող կանխարգելիչ քայլերի առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգին ուղղվելիք բազում հարցումները՝ հարկ ենք համարում հայտնել հետևյալը. Հայոց Եկեղեցին քաջ գիտակցում է…
Դեպքի վարման տեղեկատվական համակարգ կներդրվի. Ժաննա Անդրեասյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ նշել է. «Մենք կարևորում ենք նոր բովանդակությամբ սոցիալական ծառայության ներդնումը, ինչը նշանակում է, որ սոցիալական աջակցության վերաբերյալ ակնկալիքները էապես փոխում ենք՝ դիտարկելով դրանք համալիր և միասնական մոտեցման տեսանկյունից։ Այս պարագայում խոսքը ոչ թե ինտեգրված սոցիալական ծառայությունների մասին է, այլ՝ մեկ ամբողջական…
Վրաստանի պատվիրակությունը ծանոթացել է ՊԵԿ-ում կիրառվող տեղեկատվական համակարգերին
Պետական եկամուտների կոմիտեում հուլիսի 22-ին կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պատվիրակության հետ։ Վրացի գործընկերները ծանոթացել են ՀՀ ՊԵԿ տեղեկատվական համակարգերին՝ փորձի փոխանակման և համագործակցության նոր հնարավոր ոլորտների բացահայտման նպատակով։ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները ներկայացրել են «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործող համակարգերը,…








