Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին աջակցող հանրահավաքի մասնակիցները սկսել են ցրվել առաջնորդի խոսքից հետո։ Հավաքվածները քայլերթ են կազմակերպել և վանկարկում են․ «Ամոթ քաղաքական մարմնավաճառներին»։
Նշենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է հավաքվածներին, որ ծնկի է իջել նրանց առջև առաջին անգամ։
Բելառուսի նախագահի խոսքով՝ կանգնած է երկրի բնակիչների առջեւ ոչ այն պատճառով, որ ամուր կառչած է իշխանությունից։
Լուկաշենկոն շեշտել է՝ եթե նրան տապալեն, ապա դա կլինի հանրապետության քաղաքացիներին դեպի կործանումը տանող սկիզբը։
https://www.youtube.com/watch?time_continue=3&v=EDHvPLUdXso&feature=emb_logo