fbpx
Հասարակություն

Իշխանությունը քաղաքական լուրջ պաշտոնները վստահում է քաղաքականության հետ կապ չունեցող սուբյեկտների

Հրապարակախոս Գագիկ Քամալայնը գրառում է կատարել Facebook-ում: Նա անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությանը:

«Ես չգիտեմ հին շենքերի հետ կապված քաղաքաշինական ինչ չափանիշներ են կիրառվում, որովհետև դա մասնգիտական թեմա է, բայց իհարկե ցանկալի կլիներ պահպանել այդ ամենը, որովհետև շատ սուբյեկտիվ թող չհնչի, բայց ինձ դուր է գալիս նմանատիպ կառուցների առկայությունը, անկախ դրանից, թե որ երկրում, քաղաքում է գտնվում:
(սա ի միջի այլոց)
Բայց հիմա դրա մասին չէ, որ կուզեի խոսել, այլ այն խնդրի, որը ամբողջությամբ քաղաքական հարթության մեջ է. Որեմն երկրում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով առաջացել է քաղաքական առումով մի փոքր լարված մթնոլորտ, որտեղ բոլոր տեսակի բարոյական նորմերը խախտելով հարվածներ են հասցնում իշխանությանը, և այս ֆոնի վրա Երևանի քաղաքապետարանը մի նոր բողոքի օջախ է բացում իշխանության դեմ, և բնական է` դա չէր կարող կատարվել առանց Հայկ Մարությանի իմացության: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ է լինում այն իշխանության հետ, որը քաղաքական լուրջ պաշտոնները վստահում է քաղաքականության հետ կապ չունեցող սուբյեկտներին: Հավատացեք, որ ես այդ մարդու դեմ ոչինչ չունեմ, նա նույնիսկ շատ համակրելի անձնավորություն է, որը միգուցե աշխատասեր է, լավ կազմակերպիչ է, բայց դա շատ քիչ է քաղաքական տրամաբանության մեջ լինելու համար:
Ինձ նաև հետաքրքրում, թե նմանատիպ իրավիճակներից հետո, ինչ են մտածում ՔՊ կուսակցության վարչության այն անդամները, որ քաղաքապետի պաշտոնում ցանկացան տեսնել Հայկ Մարությանին: Իրենք էլ երևի մտածել են, որ դա ընդամենը վարչարարական պաշտոն է, և Հայկը աղբի ու տրանսպորտի խնդիրը լուծելով կհամարվի լավ քաղաքապետ, դե իսկ քաղաքական թիմի անդամ լինելը կարևոր բան չէ: Ահա այսպես է սկսվուվ քաղաքական ձախողումները, երբ պահի ազդեցության տակ չի հաշվարկվում որևէ բան»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/3075851472509237

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ