Քաղաքապետարանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել. կան բերման ենթարկվածներ

Ամենադիտվածներ

Երեւանի քաղաքապետարանի դիմաց այսօր` օգոստոսի 8-ին, ակցիա անցկացնող ցուցարարների եւ քաղաքապետարանի մաքրության պատասխանատուների միջեւ վիճաբանություն սկսվեց, որից հետո ոստիկանությունը նրանց բերման ենթարկեց:

Նշենք, որ բերման ենթարկվածների թվում են ակտիվիստ Գագիկ Սարուխանյանը եւ Սոնա Աղեկյանը: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ակցիան իրենք կշարունակեն, սակայն այլ վայրում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն իր աջակիցների հետ ավելներով բողոքի ակցիա է անցկացնում քաղաքապետարանի մոտ, նրանք պահանջում են լուծել աղբահանության խնդիրը:

Աղբյուրը՝ news.am

Ամենաթարմ