Իրավական

Չսպասելով ընտրական հանձնաժողովների կամ ներգրավված սուբյեկտների քայլերին դատախազությունը նախաձեռնելու է գործընթաց

Զանգվածային լրատվամիջոցներում այսօր առանձին հրապարակումներ են տեղ գտել 2021թ. հունիսի 20-ին կայացարծ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերահաշվարկի գործընթացում առանձին ընտրատեղամասերում տեղ գտած անհամապխատասխանությունների վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի գրառմամբ հայտնել է, որ դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում այդ հրապարակումները հընթացս վեր են հանվում:

Չսպասելով ընտրական հանձնաժողովների կամ ընտրություններում ներգրավված սուբյեկտների քայլերին՝ ՀՀ դատախազությունը բոլոր այն հրապարակումները, որոնցում առերևույթ առկա են կամ կարող են առկա լինել հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, պարտադիր կերպով նախաձեռնելու է քրեադատավարական ընթացակարգով դրանց պատշաճ ստուգման և իրավական գնահատական տալու գործընթաց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ