fbpx
Աշխարհ

22:40 2/10/2019

Քայլի Ջենները բաժանվել է ընկերոջից

Ամերիկացի գործարար Քայլի Ջենները բաժանվել է ընկերոջից՝ ռեփեր Թրևիս Սքոթից։ Այս մասին հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով զույգի մտերիմ շրջապատին:

Ըստ աղբյուրի՝ սիրահարները միասին չեն ներկայացել օգոստոսի 27-ին Սանտա Մոնիկայում տեղի ունեցած Սքոթի «Մայրիկ, ես կարող եմ թռչել» վավերագրական ֆիլմի պրեմիերայից հետո: Նշվում է, որ Քայլին Թրևիսի հետ ոչինչ չի հրապարակել սեպտեմբերից։ Բոլորը նկատել են նաև, որ Թրևիսը ներկա չէր Ջասթին և Հեյլի Բիբերների հարսանիքին։ Այդ երեկո հեռուստաաստղին ընկերացնել է Սթորմին։

22-ամյա Քայլին և 28-ամյա Թրևսիը միասին էին մոտ երկու տարի։ Նրանց սիրավեպը սկսվել է 2017 թվականի ապրիլին, իսկ 2018-ի փետրվարին ծնվել է նրանց դուստրը՝ Սթորմին։

 

 

Վերեվ