Ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները նորաձևություն է վերադարձրել 2000-ականներին հայտնի տոպերը։ Vogue-ի կայքում լուսանկարներ են հրապարակվել Ջեններից:
Խոսքն ամառային տոպի մասին է, որը բաց է ուսի հատվածում։ Տարվա ամենահայտնի գույներից մեկը՝ կանաչ, նրա կերպարն առավել ոճային է դարձրել։
Մոդելը տոպը համադրել է բաց կապույտ ջինսե տաբատի և խոշոր սպորտային կոշիկների հետ։
Ավելի վաղ Քենդալ Ջենները կրել է 1990-ականների «ամենավիճահարույց» սպորտային կոշիկները։ Նա ընտրել էր երկարաճիտ կոշիկներ, որոնք թրենդ են դարձել ամերիկացի դիզայներ Թոմ Ֆորդի շնորհիվ։