Քիմը դաշնակահարի է վարձել, որ երեխաները արթնանան կենդանի երաժշտության հնչյուններից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

giampaolo

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում թխամորթ դաշնակահար Ֆիլիպ Կորնիշի մասնակցությամբ հոլովակ է հրապարակել, որը նվագում է Քիմի տան հյուրասենյակում:

Քարդաշյանը երաժշտին վարձել է, որպեսզի նա ամբողջ դեկտեմբերի ընթացքում ամեն առավոտ կենդանի նվագով արթնացնի իր երեխաներին։ Արտիստը Սուրբծննդյան մեղեդիներ կկատարի՝ հեռուստաաստղի տանը տոնական մթնոլորտ ստեղծելու համար:

«Դեկտեմբերին Ֆիլպն ամեն առավոտ գալիս է դաշնամուրով՝ Սուրբծննդյան երաժշտություն նվագելու՝ երեխաներին արթնացնելու համար»,- իր բոլոգում պատմել է Քիմը:

Խմբագիր:Ազատ TV Խմբագրություն
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ