Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իրեն շատ երջանիկ և գոհ է զգում իր ընկերոջ՝ Փիթ Դևիդսոնի հետ հարաբերություններում:
Այս մասին հայազգի համաշխարհային աստղը ասել է Ռոբին Ռոբերտսին տված հարցազրույցի ժամանակ:
«Ակնհայտ է, որ ես շատ ուրախ եմ և շատ գոհ։ Սա այնքան լավ զգացողություն է: Ինձ խաղաղ եմ զգում»,- ասել է Քարդաշյանը։
Երբ Քարդաշյանին հարց են ուղղել՝ որքան է այս հարաբերությունը լուրջ, նա պատասխանել է՝ «Ես հարաբերությունների աղջիկ եմ: Ինչ-որ մեկի հետ ժամանակ չէի անցկացնի, եթե չգիտակցեի, որ ցանկանում եմ ինչ-որ մեկի շատ ժամանակ անցկացնել»,- ասել է նա:
Քիմն ընդգծել է, որ Փեթը հիանալի տղա է:
Աղբյուրը՝ armtimes.com