ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնել է, որ այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջաններում։
«Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից դիտարկվել են նշված վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 37 տրանսպորտային միջոց»,- ասվում է հաղոորդագրության մեջ։
