Երեկ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ ինքն ու Անի Սամսոնյանը նշում էին, որ ցանկացել են տեսակցել Վարդաշեն ՔԿՀ-ում գտնվող ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանին, սակայն իրենց թույլ չեն տվել դա անել։
Այս առիթով Քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հոկտեմբերի 25-ի երեկոյան զանգվածային էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Գորգիսյանի և Անի Սամսոնյանի մասնակցությամբ տեսանյութի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Բաբայանի հետ պատգամավորների տեսակցությունն արգելվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, որով քննության շահերից ելնելով արգելանք է դրված կալանավորված անձ Ա. Բաբայանի տեսակցությունների վրա»:
Իսկ Գորգիսյանը հրապարակած տեսանյութը ներկայացնում ենք ստորև․
https://www.facebook.com/100011027627128/videos/940794902964755/

