fbpx
Հասարակություն

Մշակվել է ՔԿՀ-ներում առողջապահությանն առնչվող առանձնահատուկ խնդիրների վերաբերյալ ձեռնարկ

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ բժիշկ Լաուրա Գասպարյանի կողմից մշակվել է վերապատրաստման ձեռնարկ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջին բուժանձնակազմի համար քրեակատարողական հիմնարկներում առողջապահության առնչվող առանձնահատուկ խնդիրների վերաբերյալ:

«Ձեռնարկը պատրաստվել է Եվրոպայի խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում։

Ձեռնարկում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց սննդից հրաժարվելու դեպքերի վարմանը, հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրմանը, բժշկական էթիկային և պացիենտների խնամքին:

Ձեռնարկը ներառում է նաև երկօրյա վերապատրաստումների անցկացման մեթոդաբանություն և օրակարգ, որով նախատեսվում է առաջիկայում իրականացնել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջին բուժանձնակազմի վերապատրաստում»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ