fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թիրախավորել է ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները շրջանցելու փորձերը։ Պատժամիջոցների նոր ցանկում ներառված են որոշ ընկերություններ Թուրքիայում, Բելգիայում և Չինաստանում։

Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Նոր պատժամիջոցների համաձայն՝ 3-րդ երկրների ընկերությունները և անհատները, որոնք մատակարարում են Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության հիմնական նյութերը, ինչպես նաև քիմիական և կենսաբանական զենքի ծրագրերը, թիրախավորվում են Ռուսաստանի պաշտպանական արտադրության հետ միասին։

Նախկինում Վաշինգտոնը Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցներ շրջանցելուն օժանդակելու համար պատժամիջոցներ էր կիրառել Չինաստանի, Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների որոշ ընկերությունների դեմ։

ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ: Դրանցից շուրջ 60-ը գտնվում են Ադրբեջանում, Չինաստանում, Բելգիայում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սլովակիայում:

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ Հոնկոնգում և Չինաստանում որոշ ընկերություններ մեղադրվում են ռուս զինվորականներին խլացնող սարքեր, սենսորներ և անօդաչու թռչող սարքերի շարժիչներ մատակարարելու մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ