fbpx
Տնտեսություն

ԱՄՆ ՄԶԳ մասնագետների հետ քննարկվել են ֆինանսական միջոցների հասանելիության խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանը, Նաիրա Մարգարյանը և նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը հանդիպում են ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը քննարկվել է մասնավոր հատվածի զարգացման և ֆինանսական միջոցների հասանելիության հետ կապված խնդիրները։

Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը համառոտ ներկայացրել է փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը միտված պետական քաղաքականությունը և ՓՄՁ ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքը։ Նա նշել է, որ ռազմավարության հիմքում ֆինանսական միջոցների հասանելիությունն է փոքր ու միջին բիզնեսի համար։ Քննարկվել են Հայաստանում առևտրային բանկերի կողմից տրամադրվող ֆինանսավորման մեխանիզմները, սահմանաչափերը և պայմանները։ Անդրադարձ է եղել նաև պետական աջակցության գործիքակազմին։

Արտակ Քամալյանը ներկայացրել է իր նկատառումները ֆերմերային տնտեսությունների վարկավորման վերաբերյալ և առաջարկել քննարկել գյուղատնտեսության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերում ԱՄՆ ՄԶԳ մասնագետների կողմից ներկայացվող գործիքների կիրառման հնարավորությունը։ Արտակ Քամալյանն անդրադարձել է նաև պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերին։

Սուսաննա Սաֆարյանը ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի առաջնահերթությունները։ Այնուհետև քննարկվել են ԱՄՆ ՄԶԳ հետ հնարավոր համագործակցության ուղղությունները։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ