fbpx
Հասարակություն

Քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը:

Վարչապետին, մասնավորապես, զեկուցվել են Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության, ինչպես նաև Արժեշղթաների զարգացման ծրագրերի ընթացքը, որոնք մեկնարկել են 2019 թվականից:

Առաջին ծրագրի շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվներին նախորդ տարի հատկացվել է 612 միավոր գյուղտեխնիկա, կառուցվել են նոր արոտավայրեր՝ անհրաժեշտ խմոցիներով, ինչպես նաև 42 կմ ջրագիծ: Այս տարի նախատեսվում է կոոպերատիվները համալրել ևս 190 միավոր գյուղտեխնիկայով և կառուցել 41 կմ ջրագիծ: Այս ծրագրով ակնկալվում են նաև խնայողություններ, որոնք կուղղվեն այլ նախագծերի իրականացմանը:

Երկրորդ ծրագրով գյուղոլորտում նախագծեր իրականացնող ընկերություններին տրամադրվում են դրամաշնորհներ, տարբեր համայնքներում կառուցվում անասնապահական սպասարկման նոր կենտրոններ:

Պատասխանատուները նշել են, որ շինաշխատանքների համար նախատեսված մրցույթներն ու գնման գործընթացներն ընթացքի մեջ են ու նախատեսված ժամանակահատվածում ծրագրերը կիրականացվեն:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վարկային ծրագրերի արդյունավետ իրականացումը և նշել, որ գյուղոլորտում ենթակառուցվածքների բարելավումն ու կոոպերատիվների ձևավորումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:

Աղբյուրը` ՀՀ վարչապետի պաշտոնական կայք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ