fbpx
Էկո

Քննարկվել է մայր բնությանը վերաբերվող մտահոգությունները

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Փետրվարի 11-ին հերթական անգամ հանդիպում ունեցա Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի հետ, ով բազմաթիվ բնապահպանական ծրագրերի հեղինակ ու նախաձեռնող է և իր մեծ ներդրումն ունի Հայաստանի բնության պահպանման գործում։

Նման մարդու գիտելիքներն ու փորձը առիթ են հանդիսանում պարբերաբար հանդիպել և քննարկել մայր բնությանը վերաբերվող մտահոգությունները։

Այս անգամ անդրադարձել ենք մի շարք հարցերի, մասնավորապես, վերահսկման ոլորտի արդյունավետությանը, հանրության հետ իրազեկման ու կանխարգելման միջոցառումների էֆեկտիվությանը և որակի բարելավմանը: Մոտ ժամանակներս արդյունքները կլինեն տեսանելի։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պատրաստ է քննարկել և կիսվել մասնագիտական փորձով այն միջազգային կազմակերպությունների հետ, որոնք բնապահպանական ոլորտում ունեն հաջողված փորձ»։

https://www.facebook.com/HasratyanGnel/posts/234845395010314?__cft__%5B0%5D=AZU3r57K0iZwK1exr0NzMqfkA57ly9E8B6GXPmAWcjljdbx7Z8ZQP4hIdN3py7p3aGMOu-0Jg3P-4Tqwpto8lvD2MNjbO_cDo9o4F3mIOTExJh8CDXldwyL3Nspv9RPpMrwp3fAbcU5xRFW4JQUPUNrZ&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ