ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հունիսի 6-ին հյուրընկալել է Գերմանական ճամփորդական ասոցիացիայի պատվիրակությանը: Կառույցին անդամակցում են ավելի քան 4500 զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցային ցանցեր, ավիաընկերություններ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաթևիկ Հայրապետյանը և Վիկտոր Ենգիբարյանը:
Քննարկվել են զբոսաշրջության օրենսդրությանը, երկրի հասանելիությանը, ենթակառուցվածքներին ու զբոսաշրջային արդյունքին առնչվող հարցեր:
Հռիփսիմե Գրիգորյանը հյուրերին տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից կստեղծվի զբոսաշրջության հարցերի աշխատանքային խումբ, որտեղ կընդգրկվեն պատգամավորներ տարբեր խմբակցություններից, փորձագետներ, պատգամավորների օգնականներ և ԱԺ աշխատակազմի աշխատակիցներ:
Պատգամավորը նշել է, որ ձևավորվելիք աշխատանքային խումբը կհամագործակցի Բունդեսթագի տուրիզմի հարցերով հանձնաժողովի, ինչպես նաև մասնավոր հատվածը ներկայացնող Գերմանիայի ճամփորդական ասոցիացիայի հետ: