fbpx
Հասարակություն

ՌԴ զբոսաշրջիկների համար Հայաստանն առաջատարների ցանկում է

Հայտնի է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենաէժան ուղղությունների լավագույն տասնյակը: Tourprom տեղեկատվական խմբի փոխանցմամբ՝ նման վիճակագրություն է ներկայացրել Skyscanner սերվիսը:

Ցանկը, որում ընդգրկված է 30 երկիր, կողմնորոշիչ է ռուսաստանցի զբոսաշրջիկների համար: Հիմքում 2 շաբաթով 2 մեծահասակ անձանց ուղեւորության մանրամասն հաշվարկն է՝  երկկողմ թռիչքի, հյուրանոցում կամ վարձակալած տանը բնակության, սրճարաններում եւ ռեստորաններում սնվելու գները, ինչպես նաեւ տրանսպորտի եւ զվարճանքի համար նախատեսված ծախսերը:

Բյուջետային հանգստի առաջատարները ռուսաստանցիների համար մերձավոր արտերկիր համարվող գոտիներում են: Առաջին տեղում Բելառուսն է, որտեղ զբոսաշրջիկների ընդհանուր ծախսերը կկազմեն 1360 ԱՄՆ դոլար: Այդ երկրին հաջորդում են Մոլդովան՝ 1438 $, Աբխազիան՝ 1500 $, Հայաստանը՝ 1512 $ եւ Վրաստանը՝ 1562 $:

Երկրորդ հնգյակից սկսվում են անակնկալները: Օրինակ՝ 6-րդ տեղը զբաղեցրել է Հնդկաստանը, որտեղ հանգիստն ընդամենը 32 դոլար ավելի կարժենա (1594 $), քան Վրաստանում: 7-րդ տեղում առաջին «եվրոպացին» է՝ Հունգարիան, որտեղ հանգստի համար ծախսը կկազմի 1706 դոլար: Այդ երկրին հաջորդում են Թուրքիան, Սլովակիան եւ Ադրբեջանը:

Այնպիսի էկզոտիկ երկրներում, ինչպիսիք են Վիետնամը եւ Շրի Լանկան, զբոսաշրջիկների ծախսերը կկազմեն համապատասխանաբար 1980 $ եւ  2072 $:

Աղբյուր՝ http://galatv.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ