fbpx
Իրավական

Կաշառքի դիմաց՝ վարորդական վկայականների ստացում․ կան ձերբակալված ՃՈ պաշտոնյա. ՔԿ

Օգոստոսի 24-ին Քննչական կոմիտեն հայտնել է, որ բացահայտվել են «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձի կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր` ավելի քան 1 մլն դրամ կաշառք ստանալու դեպքեր։

«Քաղաքացիները կաշառքի դիմաց հանձնել են ձևական բնույթ կրող գործնական քննություններ և ստացել վարորդական վկայականներ:

Ըստ կոմիտեի՝ ավելի քան 10 անձ կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու մեջ. նրանցից 4-ը, այդ թվում` ՃՈ պաշտոնատար անձը ձերբակալվել են։

«Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները` հանցագործության մեջ ներգրավված անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ», – ասված է հաղորդաագրությունում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ