Հունիսի 14-ին կանցկացվի հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննությունը: Այս մասին հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը:
Առարկան հայտագրել է 5253 դիմորդ, 2021-ին այս ցուցանիշը 3730 էր: Նրանցից 1290-ը քննությունը հանձնելու է մայրաքաղաքում, 451-ը՝ Լոռիում, 488-ը՝ Կոտայքում, 454-ը՝ Շիրակում, 280-ը՝ Սյունիքում, 93-ը՝ Վայոց Ձորում, 348-ը Տավուշում, 255-ը Արագածոտնում, 419-ը՝ Արարատում, 375-ը՝ Արմավիրում և 410-ը՝ Գեղարքունիքում:
Միասնական քննությունները մեկնարկել են հունիսի 7-ին: Միասնական քննությունների վերջին օրը նախատեսված է հունիսի 24-ին։