fbpx
Ընտրանի

Քոչարյանն ու ՀՓՇ-ն նույն գործն են անում

qocharyan hpsh

Հայրենիքի փրկության շարժումը (ՀՓՇ) Քոչարյանինն էր: Իհարկե, դա ժողովրդին հայտնի փաստ էր, ինչքան էլ չէին ասում, որ այդպես էր: Ես կասեի՝ ռուսական պատկանելություն ուներ, ինչպես ինքն ունի: Դա անձնագրի մեջ գրածով կամ ԴՆԹ-ով չի որոշվում: Դա արժեհամակարգ է, դա մտածողություն է, ինքնազգացողություն է, ինչն ի դեպ, բնավ կապ չունի ռուսական ինտիլիգենցիայի, բարձր մշակույթի, ժամանակին՝ բագատիրնրերի հետ: Դա կայսերապաշտության և իմպերիային ծառայելու հետ է կապված: Այդ մարդիկ ապրում են՝ ծառայություններ մատուցելով օտար երկրներին և իրենք այդտեղ են գտնում երկրի փրկությունը: Դրա համար նրանք ժամանակին հանձնել են տղերքին, հետո անվտանգությունը ու ներքին գործերը, հետո ռազմավարական նշանակության օբյեկտները, դիվանագիտության մեջ մեր հնարավորությունները մսխել են, այդ ընթացքում ժողովուրդը լքել է երկիրը կամ աղքատացել, իսկ իրենք բազմացել են ու հարստացել:

Վերջին պատերազմին, իրենք նախ ճակատում ոչինչ չարեցին, երկրորդ՝ լծվեցին պետության հիմքերը քայքայելու գործին ու պրոպագանդային, խժդժություններ գցեցին բանակում և ղեկավար կազմերում, իսկ պարտությունից հետո այնպես արեցին, որ ժողովուրդը չընդվզի դավադիրների դեմ, որոնք Հայաստանին կուլիսներում պարտադրեցին պարտությունը:

Իսկ ինչու՞ հիշեցի ՀՓՇ-ն: Հիշեցի, որովհետև Քոչարյանը բացատրեց, թե ինչու ինքը չի գլխավորել, այլ Մանուկյանին է հանձնարարվել: Քոչարյանն ասեց, որ իրեն չէին ընտրի վարչապետ ԱԺ պատգամավորները: Եվ հիմա ինքը ինչի՞ վրա հույս դնելով է մասնակցում ընտրապայքարին: Իր անձնական ռեյտինգն, ըստ IRI-ի արած հարցումների՝ 5% է: Եթե նույնիսկ այսօրվա պատգամավորները չեն ընտրի իրեն որպես վարչապետ, ապա ժոդովուրդը առհասարակ չի ընտրի ու չի ընտրի: Բոլորն էլ հիշում են իր տարիների թե՛ սպանությունները, թե՛ կոռուպցիան ու թալանը, թե՛ ռեպրեսիաները, թե՛ պետական համակարգի վիճակը, թե՛ Հայաստանի վարկանիշը, թե՛ արտագաղթը, թե՛ կապիտալի արտահոսքը: Հավանաբար, կրկին շարունակում է նույն գործը, որը ՀՓՇ-ն արեց. Չեն ցանկանում, որ ժողովուրդը չգնա այն մարդկանց հետևից, ովքեր Հայաստանի հանդեպ դավադրություն իրականացնողներին կբացահայտեն ու կպատժեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ