Իրավական

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը մեկ ամսով հետաձգվել է

Վերաքննիչ քրեական դատարանը մեկ ամսով հետաձգվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Այս մասին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը:

«2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դիմումով տեղեկացրել է, որ սեպտեմբերի 18-28-ը գտնվելու է արձակուրդում։ Բացի այդ, դատավորները մասնակցելու են վերապատրաստման կուրսերին և կարող են դատական նիստերի մասնակցել հոկտեմբերի 11-ից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ