Քոչարյանի աջակիցները հարվածեցին Վարդգես Գասպարիին

Հրապարակող՝

AFFF508B-CE4C-4A84-A434-06D48B714164_w1023_r1_s

Ամենադիտվածներ

Մայիսի 13-ին մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռբաց դատական նիստը: Նիստը մեկնարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:

Նիստին ներկա են նաև Ռոբերտ Քոչարյանը, նրա որդին՝ Լևոն Քոչարյանը: Դատարանում է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Մինչ դատական նիստի մեկնարկը լարված իրավիճակ ստեղծվեց: Ռոբերտ Քոչարյանի աջակիցները վանկարկում էին «Ազատություն», իսկ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին բղավում էր «Ռոբի´կ, սրիկա, Ռոբի´կ, մարդասպան»: Կողմերը վեճի բռնվեցին միմյանց հետ, որից հետո Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հարվածեցին Վարդգես Գասպարիին և խլեցին նրա պաստառը:

 

Ամենաթարմ