Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքների քննությունը:
Հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպանների և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից դատարանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը: Դատավորը հայտարարեց, որ մերժում է Սեդա Սաֆարյանի՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Որոշումը ենթակա չէ բողոքարկման: