fbpx
Իրավական

Քոչարյանի գործով բողոքների քննությունն ընթանում է լարված մթնոլորտում

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը։ Այն ընթանում է լարված մթնոլորտում:

Նիստը մեկնարկել է ժ. 09։15-ին, սակայն դեռ չեն անցել բողոքների քննությանը։ Մեղադրողներից Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ այդպես շարունակել չի լինի:

«Դատավարության բոլոր մասնակիցներին առաջարկում եմ չմոռանալ, թե ինչի համար ենք մասնակցում այս դատավարությանը»,- ասաց նա:

Նիստին ներկաները ծափահարություններով ողջունեցին նրան:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատական նիստի ընթացքում դատավորին խնդրեց թույլ տալ հանդես գալ հայտարարությամբ:

«Շնորհակալությո´ւն, խնդրում եմ հայտարարությունը Ձեզ մոտ գրառել, Ձեզ ապագայում հնարավորություն կտամ արտահայտվել»,-ասաց նա:

Պաշտպանն առարկեց, իսկ դատավորը մի քանի անգամ հորդորեց զուգահեռ չխոսել և զբաղեցնել տեղը:

«Պարո´ն Խուդոյան, խնդրո´ւմ եմ, նստե´ք, զբաղեցրե´ք Ձեր տեղը: Պարոն Խուդոյանը մեկից ավելի անգամ դատարանի խնդրանքին, հորդորին, որպեսզի զբաղեցնի իր տեղը, չի լսում: Ձեր վարքագծով ստացվում է այնպես, որ չենք կարողանում շարունակել դատական նիստը: Հարգե´ք դատարանին, նստե´ք Ձեր տեղը: Առանց թույլտվության Դուք անընդհատ խոսում եք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը ինքնաբաարկի միջնորդություն է ներկայացրել դատական գործով դատավոր Արմեն Դանիելյանին, բայց վերջինս դարձյալ մերժել է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ