fbpx
Իրավական

Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակը խուզարկվել է քրգործի շրջանակներում. ՀՔԾ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն է կատարվել ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Այս մասին հայտնել է ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ չմանրամասնելով, թե ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը։

Նշենք, որ խուզարկությունը կատարվել է երեկ՝ հուլիսի 16–ին։

Ավելի վաղ Politik.am-ը գրել է, որ խուզարկությամբ առգրավվել է դատավորի համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կապարակնքվել է։ ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կապարակնքել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։ Թե ինչ հանցանք է, և ինչ քրգործ է, դեռևս պարզ չէ։ Արձակուրդից վերադարձած դատավոր Գրիգորյանը զարմանքով է պարզել, որ իր հետ նման բան է տեղի ունենում։ Դատավորին իր փաստաբանի հետ արգելվել է մուտք գործել սեփական աշխատասենյակ։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է։

Մայիսի 18-ին Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ, իսկ երկու օր անց որոշել էր Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը նրա մոտ սահմանադրականության հետ կապված հարցեր էր առաջացրել։ Վերաքննիչ քրեկան դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, սակայն, բեկանել էր Գրիգորյանի այս որոշումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ