Իրավական

Քոչարյանի գործով սպասվում է ծանր և անակնկալ ցուցմունքների հրապարակում․ Սեդա Սաֆարյան

Քոչարյանի դատավարությանը ականատես կլինեք ծանր և անակնկալ ցուցմունքների։ Այս մասին ասել է Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

«Եթե իրենք գտնում են, որ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր չէ, թող թողեն դատաքննությունն սկսվի, ապացույցները հետազոտվեն, ամեն ինչ իր տեղն ընկնի, գնանք բովանդակային քննարկումների, գնանք բովանդակային կռիվների, գնանք արարքի որակման հետ կապված զուտ իրավական հարթության քննարկումների, բայց էդ ձևական իրավիճակներից հեռանանք, որովհետև դրանք մաշում են բոլորին»,-նշել է նա։

Հարցին՝ նա մասնակցելու է այդ դատավարությանը, թե ոչ, Սաֆարյանը նշեց, որ մասնակցելու է և արդեն պատրաստվում է դրան:

«Գործը ինքը շատ մեծածավալ է՝ 80 հատոր, ինչ ասեմ, մնացյալ գործերը շատ արդեն դժվարություններ կունենամ, որովհետև այս գործի հետ անհամատեղելի են»,-հավելեց նա:

Հարցին՝ կա՞ն այնտեղ այդպիսի տվյալներ, կա՞ն փաստեր, որոնց դեռ հանրությունը տեղյակ չէ, և կարող է դա, ասենք, շատ մեծ անակնկալ լինել գործում: Սաֆարյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ հանրության համար ցանկացած զինվորականի ցուցմունքի հրապարակում, եթե ոչ ցանկացած, ապա գոնե 70-80 տոկոս զինվորականների և նաև քաղաքացիական անձանց ցուցմունքների հրապարակում, այդ թվում նաև՝ Լեռնային Ղարաբաղից շատերի ցուցմունքների հրապարակում ժողովրդի համար իսկապես կլինի սյուրպրիզ և ծանր անդրադարձ կունենա: Որովհետև այլ բան է, որ մենք իմացել ենք, որ իրավիճակը վատ է, բայց այլ բան է, որ իմանում ես, որ այդքան շատ վատ է եղել: Եվ կոնկրետ փաստեր են վկայակոչվում, և էդ փաստերը, կարծում եմ, որ հերքելու հակափաստարկներ չկան»:

Առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ