fbpx
Աշխարհ

Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը շարունակվում է

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Դատական նիստը նախագահում է դատավոր Ռուզաննա Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը մարտի 15-ին քննարկել ու բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ