fbpx
Խորհրդարան

ԱԺ-ում քննարկվում է բուքմեյքերական ընկերությունների գովազդների սահմանափակման նախագիծ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում է ԱԺ մի քանի պատգամավորների առաջարկած նախագիծը, համաձայն որի սահմանափակվելու է բուքմեյքերական ընկերությունների ու ավտոմատացված խաղայինն սարքավորումների օգտագործումն ու խաղերի գովազդը։

Նախագծի հեղինակներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն նշեց, որ սահմանումներ են տրվել բուքմեյքերական կետերին ու լոտոնների կազմակերպման տարածքներին։ Նա տեղեկացրեց, որ կետերից մեկը վերաբերում է նրան, որ օտարերկրյա ընկերությունները չպետք է ունենան հնարավորություն իրենց ծառայությունները մատուցելու հայկական .am և ․հայ դոմենային տիրույթներում, որպեսզի չկարողանան գրավել հայկական լսարանը։ Ըստ սահմանափակումներից մեկի՝ պետք է ստուգել խաղասրահներ մտնող մարդկանց տարիքն ու թույլ չտալ մինչև 21 տարեկանների մուտքը։

Պատգամավորի խոսքով՝ այս նախագծի մեջ ներառվում է կազինոների համար նախատեսված այն դրույթը, որ կինը (ամուսինը) կարող է դատարանի միջոցով ամուսնուն (կնոջը) արգելել խաղադրույքներ կատարել, եթե մինչ այդ նրա դրած խաղադրույքների պատճառով ընտանիքը հայտնվել է ծանր սոցիալական դրության մեջ։

Սահմանումներից մեկն է վերաբերում է նրան, որ բուքմեյքերական գրասենյակներ կարող են գործել սահմանափակ վայրերում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ