Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Առաջիկայում ռուս-ամերիկյան հարաբերություններում խոր ճգնաժամը անխուսափելի է դառնում։
Ամերիկյան կողմը կրկին գլոբալ խաղացնողի ու վերահսկողի իր ֆունկցիաները ուզում է հաստատել, իսկ պուտինյան Ռուսաստանը գնալով ավելի զգայուն է դառնում իր ազդեցության գոտիների մասով և նրա շուրջ օղակը սկսում է սեղմվել։ Այո’, Արցախում Պուտինը կարծես թե խաղաց իր համար հաղաթական պարտիա, բայց խորքային առումով օրեցօր ավելի անհավասարկշիռ դարձող դիկտատորի խաղացրած այս պարտիայի ապագան շատ մշուշոտ է, և սա շատ լավ հասկանում են ռուսական կայսրության ռազմաքաղաքական ազդեցություններին տիրապետող հնաբնակները, և ես վստահ եմ, որ նրանցից շատերը շատ լավ հասկանում են, որ ինչքան էլ Արցախում ռուսական զորքեր տեղավորվեցին, միևնույնն է, ստատուս քվոյի խախտումը շատ հնարավոր է քաղաքական ազդեցությունների առումով՝ հատկապես Բաքվի մասով գնալով նվազի…
Հարգելի ընթերցողներ, այսպիսի գեպոլիտիկ խմորումները հերթական մարտահրավերն է լինելու հայկական պետականության համար։ Ահա սա է պատճառներից մեկը, որ տեղական էմիսարները կրկին ակտիվացնում են Ռուսաստանի հետ ինտեգրվելու քարոզչական օրակարգերը, որը ոչ թե միայն հարված է հասցնում գործող իշխանությանը, այլ այդ իշխանությունից անկախ, նաև պետական սուվերենության վերջին փշուրներին։
Բոլորս էլ գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանը հայկական ինքնիշխանության գաղափարական հակառակորդն է, և նրա ցանկացած հայտարարություն, հենց այս ելակետից պետք է նայել, և անկախ նրանից, թե նրա անձը հասարակաության կողմից ինչպես է ընկալվում, միևնույնն է այդ ամենի հանդեպ պետք է լինել չափազանց զգույշ և դիմադրողականություն ցույց տալու մեծ գիտակցումով։
Հենց այնպես չի անընդհատ շահարկվում Ռուսաստանի հետ խոր բարեկամական կապեր հաստատելու մասին պրովոկացիոն խոսակցությունները, և ռուսահայ օլիգարխիայի ու տեղացի էմիսարների նպատակը Հայաստանին գեպոլիտիկ ընտրության առջև կանգնացնելն է։
Այս ամենը կատակ բան չէ և այս ամենին պետք չէ նայել արտաքին քաղաքական կողմնորոշումներով ու ներքին քաղաքական կյանքի քմահաճույքներով»։
https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/3735488453212199?__cft__%5B0%5D=AZWepR4Zvgt9uQeJz1dVxKDRszSpaCs4LK_W7lHY87klkD2pEeDofjGr2zVpTWgfi_ePWkIytxg3Zp8YSJh9dOa1Z3GlMIyseCbpb1a83DecDT0Ct6G3-7elLcv_Ant-C40&__tn__=%2CO%2CP-R

