Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հերքում է տարածվող ապատեղեկատվությունը։
«Սիրելի քաղաքացիներ,
Քիչ առաջ կեղծ լուրեր են տարածվել, թե հունիսի 18-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը չեղարկվել է: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Ավելին, հենց այսօր Հանրապետության Հրապարակում սկսվել են հանրահավաքի կազմակերպման տեխնիկական աշխատանքները: Քարոզարշավի հաջող ընթացքը որևէ մեկը չի կարող կասեցնել:
#ԱպագաԿա, #ԿաԱպագա
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբ
12.06.2021»