fbpx
Քաղաքականություն

ՔՊ-ին ձեռք է տալիս, որ իր մրցակիցները լինեն ու միշտ մնան երկիրը թալանած նախկինները․ Իոաննիսյան

Դանիել Իոնիսյանը գրել է

«ՔՊ-ին, բնականաբար, ձեռք է տալիս, որ իր մրցակիցը լինեն ու միշտ մնան երկիրը թալանած նախկինները: Նախկիններին հեշտ կլինի հաղթել թե՛ հիմա և թե՛ 5 տարուց: Եվ դրա համար ՔՊ-ին ձեռք է տալիս, որ քաղաքական դաշտը խելքի չգա և, ըստ այդմ, Ընտրական օրենսգիրքը չփոխվի, իսկ կրիմինալը լինի ոչ թե բանտում, այլ՝ քաղաքական դաշտում:

Հիմա հարց՝ արդյոք ՔՊ-ն ունի՞ բավարար քաղաքական կամք՝ հանրային շահը սեփական շահից բարձր գնահատելու համար:
Հիշեցնեմ՝ ընտրությունները փոխված օրենսգրքով անելու համար չկան խոչընդոտներ՝ ոչ Վենետիկը և ոչ էլ ժամկետները խոչընդոտ չեն: Այս ամենը մանրամասն հիմնավորել եմ երեկվա գրառումներում և Մեդիա կենտրոնի այսօրվա ասուլիսում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ