Մարզեր

ՏԻՄ ընտրություններ․ ՔՊ-ն պարտվում է Վանաձորում, Աբովյանում, Մասիսում․ նախնական արդյունքներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։

Այսպիսով, ըստ դրանց՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է Վաղարշապատում, Հրազդանում, Նոյեմբերյանում, Մարտունիում, Վարդենիսում, Աշտարակում և Արթիկում։

Ըստ հրապարակված նախնական տվյալների՝ ՔՊ-ն պարտվում է Վանաձորում՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքին, Աբովյանում՝ ԲՀԿ-ին, Մասիսում՝ «Դավիթ Համբարձումյան» դաշինքին, Վեդիում՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությանը, Եղեգնաձորում՝ «Դավիթ Հարությունյան» դաշինքին, Գավառում՝ «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքին ու Ապարանում՝ «Կարեն Եղիազարյան» դաշինքին։

Նշենք, որ ՔՊ-ն բացահայտ պարտություն է կրել միայն Ապարանում ու Եղեգնաձորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ