fbpx
Խորհրդարան

Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին ընդդիմության նախագծին ՔՊ-ն դեմ քվեարկեց

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագծին:

«Հաշվի առնելով, որ առաջարկվող հայտարարության նախագիծը իր բովանդակությամբ առավելապես ներքաղաքական է, պարունակում է Կառավարության հասցեին ուղիղ կամ անուղակի անհիմն մեղադրանքներ և, ըստ էության, հանդիսանում է գործող ընդդիմության ներքաղաքական խոսույթի արտացոլումը, ուստի վերը նշվածը արդեն իսկ բավարար է, որպեսզի հանձնաժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները դրան դեմ քվեարկեն:

Հարգելի գործընկերներ, միևնույն ժամանակ, հաշվի առնելով նախագծում տեղ գտած մի շարք զգայուն հարցերի առկայությունը, որոնց հրապարակային քննարկումը կարող է խոչընդոտել բանակցային գործընթացին, ինչպես նաև հարուցել անվտանգային խնդիրներ, առաջարկում եմ սույն հարցի քննարկումը անցկացնել փակ ձևաչափով»,- այս մասին ասել է հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: Նիստը շարունակվել է դռնփակ ձևաչափով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ