ՔՊ-ն մերժում է ընդդիմության առաջարկը՝ ընդունել հայտարարություն Ադրբեջանի ԱԺ-ի դեմ

Բազմաթիվ կետերի շուրջ հնարավորություն կար և ստացվեց փոխհամաձայնության գալ, բայց, ցավոք, կային մի քանի կետեր, որոնք երկու կողմերի համար սկզբունքային էին, և, ըստ այդմ, արձանագրեցինք, որ հնարավորություն չկա ԱԺ հայտարարության տեսքով հանդես գալ երկու խմբակցությունների անունից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Հայաստան» խմբակցությունը նախագիծ էր ներկայացրել «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը՝ Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» թեմայով։

Հիմնական զեկույցով հանդես կգա Անդրանիկ Թևանյանը, ով կներկայացնի Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։

Ամենաթարմ