Քրեական հեղինակություն «Շալիկո»-ն տուժող է ճանաչվել

Ամենադիտվածներ

Քրեական հեղինակություն «Շալիկո»-ն տուժող է ճանաչվել

Armtimes.com-ի փոխանցմամբ քրեական հեղինակություն «Շալիկո» մականունով հայտնի Շալո Մանուչարյանը տուժող է ճանաչվել իր դեմ սպանության նախապատրաստության գործով:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզնյանը հաստատեց, որ քրեական հեղինակություն հանդիսացող անձը տուժողի կարգավիճակ ունի:

Քրեական հեղինակություն «Շալիկո» մականունով հայտնի Շալո Մանուչարյանի սպանության նախապատրաստության համար մեղադրանք է առաջադրվել 43-ամյա տղամարդու։ Վերջինս Երեւանից է, պրոֆեսիոնալ մարզիկ: Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության նախապատրաստության համար (ՀՀ ՔՕ 35-104 հոդվածով) եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2017 թվականին մի խումբ անձանց կողմից նախապատրաստվել է Վանաձորի բնակիչ, քրեական հեղինակություն համարվող անձի սպանությունը, որն իրականացնելու համար Հայաստան է հրավիրվել նաեւ դիպուկահար, որը, լինելով ՀՀ քաղաքացի, վերջին տարիներին բնակվել է արտերկրում։ Վերջինս Հայաստան է ժամանել 2017 թվականի ապրիլի 19-ին եւ մի քանի օր նախ մնացել է օդանավակայանին հարակից հյուրատներից մեկում, ապա՝ հանցակցի հետ ապրիլի 24-ին տեղափոխվել Վանաձոր, որտեղ բնակվել են նախապես վարձակալված բնակարանում։

2017 թվականի ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը վարձակալված բնակարանում հայտնաբերվել է դիպուկահարի դին՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով: Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ սպանվածի դին Վանաձորից Երեւան է տեղափոխվել նրա հանցակցի կողմից՝ սպանության, ինչպես նաեւ քրեական հեղինակության սպանության նախապատրաստության հետքերը թաքցնելու նպատակով։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();