Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախաձեռնությունը մարդասիրական վերաբերմունքի դրսևորում է. Տարոն Սիմոնյան

Ամենադիտվածներ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը մարտի 5-ին խորհրդարանում ներկայացրեց Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին իրենց օրենսդրական նախաձեռնությունը: Այն վերաբերում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորմանը, այն է՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց:

Սիմոնյանն ասաց, որ նախաձեռնությունը նոր չէ, դեռ նախկին գումարման ԱԺ-ում է ներկայացվել և արժանացել է կառավարության բացասական եզրակացությանը: Պատգամավորն ընդգծեց՝ սա մարդասիրական վերաբերմունքի դրսևորում պետք է դիտարկել, գործընկերներին կոչ արեց դրական քվեարկել և հարցն ընդգրկել օրակարգում:

Աղբյուրը՝ shantnews.am

Ամենաթարմ