Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանեյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։
- Երևանի քաղաքապետարանում հայտնաբերվել է պաշտոնյաների կողմից հողամասերի օտարման դեպքեր
- 11 քաղաքացի է այսօր բերման ենթարկվել, 2–ը՝ զենք պահելու կասկածանքով
«Նախնական տվյալներով, 2022 թվականի ապրիլի 28-ին` ժամը 19:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով Սամվել Սանեյանին պատճառվել է հրազենային մահացու վիրավորում:
Կատարվում է նախաքննություն», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: