Expo 2020 Dubai համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի Ազգային օրվա պաշտոնական բացման արարողությանն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ասել է, որ Ազգային օրվա պաշտոնական բացման իր ելույթում կարևորել է աշխարհում գիտության, մշակույթի և տեխնոլոգիաների զարգացման գործում հայ գիտնականների և նորարարների անգնահատելի ներդրումը՝ ներկայացնելով նորարարություններ, որոնք բեկումնային են եղել մարդկության առաջընթացի համար։
«Ընդգծել եմ Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի գրավչությունները, առանձնացրել հատկապես տնտեսության այն ոլորտները, որոնք կարող են առավել գրավիչ լինել օտարերկրյա ներդրողների համար։
- Վահան Քերոբյանը Դենիս Մանտուրովի հետ քննարկել է համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները։
- Վահան Քերոբյանը Բելառուս կատարած այցի ընթացքումն այցելել է Белкоммунмаш գործարան
Հայաստանի մասնակցությունը նման մեծամասշտաբ ցուցահանդեսներին կարևոր է երկրի ճանաչելիության բարձրացման, նոր համագործակցությունների հաստատման և դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից»,- ասել է նախարարը։

