ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինները հանգստյան օրերին շարունակել են Երևանի հանրային տրանսպորտի մշտադիտարկումը

Հրապարակող՝

Նապոլի – Լիվերպուլ․ մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

Ամենադիտվածներ

Հանգստյան օրերին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության շրջանակում մշտադիտարկել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի հասարակական տրանսպորտը:

Տեսչական մարմինները կանգառներում շրջիկ կարգախմբերով ուսումնասիրել են ուղևորափոխադրում կատարող 125 տրանսպորտային միջոց: Հայտնաբերված իրավախախումների համար կազմվել է 8 վարչական արձանագրություն: Իրավախախտումները վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն և ախտահանիչ հեղուկների բացակայությանը:

Դիտարկմանը զուգահեռ՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի աշխատակիցները իրազեկման աշխատանք են տարել վարորդների և ուղևորների շրջանում:

Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ ուժեղացված հսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի:

Ամենաթարմ