Հասարակություն

ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Աջափնյակի հանրային տրանսպորտը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ ՀՀ պարեկային ծառայողների հետ դեկտեմբերի 7-ին համատեղ վերահսկողություն է իրականացրել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի նկատմամբ։

«ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները մշտադիտարկել են վերոնշյալ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք։ Դրանք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն և գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Այդ խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ