ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնել է, որ նոյեմբերի 2-ի դիտարկման հասցեն Երևանի Կենտրոն վարչական շրջանն է եղել։

«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել են մայրաքաղաքի Կենրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտը։
- ՔՏՀԱ տեսուչները դիտարկել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը
- ՔՏՀԱՏՄ-ը կրկին հիշեցնում է գազի սպառման անվտանգության կանոնները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրային տրանսպորտի կանգառի կետերում ուսումնասիրվել է Կենտրոնով երթևեկող 106 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 20 խախտում, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ Խախտումները վերաբերել են վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելուն։
Հասարակական տրանսպորտի աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի ավելի խստացված ռեժիմով»,- ասվում է հաղորդագրության մեջ

