ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինըհայտնել է, որ դեկտեմբերի 23-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների և դրանց հարակից տարածքներով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։
Ըստ աղբյուրի՝ հայտնաբերվել է 2 խախտում, որոնք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն և գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Նշված խախտումների հիմքերով կազմվել են վարչական արձանագրություններ։
