Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին․ կա 3 տուժած

Ամենադիտվածներ

Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին․ կա 3 տուժած

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 07:09-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1974 թ․) բախվել է ճանապարհին կայանած «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1995 թ․):

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, ինչպես նաև «Honda» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ողևորներ Հ․ Ա․-ին (ծնված 1951 թ․), Գ․ Ն․-ին (ծնված 1962 թ․) և Ա․ Ա․-ին (ծնված 1979 թ․)․ տուժածները հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();