ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ հոկտեմբերի 18-ի դիտարկումն իրականացրել է մայրաքաղաքի 3 վարչական շրջաններում։
«Վաղ առավոտից 9 կարգախումբ աշխատել է Կենտրոնում, 4-ական՝ Ավանում և Նոր Նորքում։
ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողների հետ համատեղ ուսումնասիրել են Կենտրոնով, Ավանով ու Նոր Նորքով ավտոմոբիլային ու տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 260 տրանսպորտային միջոց։ Դիտարկման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնաբերել է 58 խախտում։ Վարչական իրավախախտում կատարած ուղևորափոխադրող ընկերությունների և ուղևորների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։
- ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Շենգավիթի հանրային տրանսպորտը
- ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
2 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ հաշվառման ժամանակավոր վկայականի ժամկետը լրացած լինելու հիմքով։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողությունը կշարունակի ողջ օրվա ընթացքում վերոնշյալ վարչական շրջաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։


