ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ COVID-19-ի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության շրջանակում դեկտեմբերի 28-ին մշտադիտարկել է մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը։
Ըստ աղբյուրի՝ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 60 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 9 խախտում։ Դիմակ չկրելու և գերբեռնված ուղևորափոխադրում կատարելու հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Նշվում է, որ հանրային տրանսպորտում վերահսկողությունն առաջիկա օրերին կշարունակվի։