Ժամանց

Քվենտին Տարանտինոյի հարցազրույցը դերասանուհի Մարգո Ռոբինից

29-ամյա դերասանուհի Մարգո Ռոբին նկարահանվել է ավստրալական «Vogue»-ի սեպտեմբերյան համարի ֆոտոշարքի համար։ Տեղեկացնենք,որ դերասանուհու հետ հարցազրույց է անցկացրել անձամբ Քվենտին Տարանտինոն՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի ռեժիսորը, որում Մարգոն խաղում է Շերոն Թեյթի դերը։

Նրանք խոսել են այն մասին, որ Հոլիվուդում որոշ դերասաններից կարող է ավելի քան տասը տարի պահանջվել՝ աշխատանք ստանալու համար։ Իսկ մյուսների բախտը, հակառակը, բերում է, եւ նրանց գլխավոր դերի համար հաստատում են ընդամենը մի քանի ամիս անց։

«Դա Հոլիվուդի հրաշքն է: Ամեն ինչ այդքան արագ կարող է փոխվել»,- համաձայնել է Ռոբին: Նա նաեւ հիշել է` ինչպես է 2011թ.-ին Քվինսլենդից ԱՄՆ տեղափոխվել «Պան Ամերիքան» հեռուստասերիալում Լորա Քեմերոնի կերպարի համար: 2008թ.-ի հունիսին նա սկսել է նկարահանվել «Հարեւաններ» սերիալում: Դոննա Ֆրիդմենի դերի համար նա երկու անգամ նոմինացվել է «Logie Awards» մրցանակի:

«Հիշում եմ` ինչպես պրոդյուսերներն այնքան էլ ուրախ չէին` լսելով իմ շեշտադրությունը: Ես ծնունդով Քվինսլենդից եմ, եւ իմ շեշտադրությունն այքան ավստրալական էր, որ «Հարեւաններ»-ի պրոդյուսերները դիալեկտ մարզչի էին վարձել, որպեսզի նա սովորեցներ ինձ»,- հարցարզրույցում պատմել է դերասանուհին:

«Այնպես որ դա Ամերիկա տեղափոխվելու մի մասն էր: Մինչ այդ ես կարծում էի, որ պարտադիր հարկավոր է ծնվել Հոլիվուդում կամ էլ այդ բնագավառում ինչ-որ մեկին ճանաչել»,- հավելել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ