Հուլիսի 12-ին Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել և Արգիշտի Քյարամյանն ազատել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։
«ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի
5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝
Արգիշտի Քյարամյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: