Սպորտ
15:19 12/07/2021

Ես ուզում եմ այս հաջողությունը նվիրել իմ ընտանիքին․ Մեսսի

Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին ասել է, թե ում է նվիրում հաղթանակը Ամերիկայի գավաթում:

Մեսիին նշել է, որ դա իր համար անհավանական տիտղոս է։

«Դեռ կարող ենք շատ բան բարելավել, բայց ճշմարտությունն այն է, որ տղաները թողեցին իրենց հոգին խաղադաշտում և ես շատ հպարտ եմ, որ բախտ եմ ունեցել լինել այս հուզիչ թիմի ավագը:

Ես ուզում եմ այս հաջողությունը նվիրել իմ ընտանիքին, որը միշտ ինձ ուժ է տվել շարունակելու խաղալ, իմ ընկերներին, որոնց ես շատ սիրում եմ, բոլոր մարդկանց, ովքեր հավատում են մեզ, և հատկապես 45 միլիոն արգենտինացիներին, ովքեր անցել են վատ օրերայս գարշելի վիրուսի պատճառով։ Եվ, իհարկե, Դիեգո Մարադոնային, ով անկասկած աջակցում էր մեզ ուր էլ որ լիներ:

Դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու` նոր հաջողություններ գրանցելոււ համար: Մենք պետք է միասին պայքարենք վիրուսը հաղթահարելու համար:

Շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ մեզ տվել է, և շնորհակալ եմ արգենտինացի ծնվելու համար: Մենք Ամերիկայի չեմպիոններն ենք», – գրել է Մեսսին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ