fbpx
Իրավական

Քյարամյանը նոր նշանակումներ է արել ՔԿ-ում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով կոմիտեում նշանակումներ են իրականացվել։

Այս մասին տեղեկանում ենք ՔԿ պաշտոնական կայքից։

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով արդարադատության առաջին դասի խորհրդական Նորայր Սամվելի Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից, իսկ արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Հարությունի Չալաբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետի պաշտոնից», – ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում:

Նշվում է, որ Նորայր Սամվելի Հարությունյանը ծնվել է 1988 թվականի դեկտեմբերի 31-ին, Երևան քաղաքում: 2009թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Նշվում է նաև, որ Հովհաննես Հարությունի Չալաբյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 2-ին, Աշտարակ քաղաքում: 2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2018թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ